Բացահայտվել է աշխարհի ամենահարուստ մարդու ինտիմ նկարների տարածման աղբյուրը


19:00 , 25 հունվար, 2020

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը պարզել է, որ իր ինտիմ լուսանկարները The National Enquirer-ին վաճառել է իր սիրեցյալի եղբայրը՝ Մայքլ Սանչեսը, հայտնում է The New York Times-ը:

National Enquirer-ի հետ գործարքում Սանչեսը աշխատել է մոտ 200 հազար դոլար: Գործարքի փաստը հաստատել է նաև American Media-ն, որին էլ պատկանում է տաբլոիդը:

Հիշեցնենք , որ անցյալ տարվա փետրվարին Բեզոսը հայտարարել էր, որ National Enquirer-ը սպառնում է հրապարակել իր ինտիմ լուսանկարներն ու նամակագրությունները:

National Enquirer-ը հրապարակեց Բեզոսի ինտիմ լուսանկարները լրագրող Լորան Սանչեսի հետ մինչև նրա պաշտոնական ամուսնալուծությունը: Բեզոսի համոզմամբ, սկանդալը քաղաքական դրդապատճառներ ուներ։

Նշենք, որ հունվարի սկզբին հայտնի դարձավ, որ Բեզոսը 25 տարվա ամուսնությունից հետո որոշել է բաժանվել իր կնոջից՝ Մաքենզիից: Ամուսնալուծության պատճառը նրա հարաբերություններն էին Լորան Սանչեսի հետ: