Էստոնական զբոսանավը օվկիանոսում Տեներիֆեի մոտակայքում կես տոննա հաշիշ է հայտնաբերել


00:00 , 26 հունվար, 2020

Էստոնական Wesipruul առագաստանավով Տեներիֆե ուղևորվող զբոսաշրջիկների խումբը օվկիանոսում լողացող խնամքով փաթեթավորված արկղեր է հայտնաբերել, որոնց վրա թվեր և տառեր են եղել։

Պարզվել է, որ դրանց մեջ մոտ կես տոննա հաշիշ է եղել, հաղորդել է էստոնական Postimees թերթը։

Էստոնացի Քրիստո Քիփի Wesipruul զբոսանավից, որը զբոսաշրջիկների հետ դուրս էր եկել հետևելու դելֆիններին, Սան-Միգել նավահանգստից մեկ ու կես մղոն հեռավորության վրա օվկիանոսում լողացող փաթեթներ են նկատել։

Ինչպես պատմել է Քիփը, երբ փաթեթներից մեկը նավ են բարձրացրել և բացել են, դրանում շագանակագույն նյութ են հայտնաբերել, որը հաշիշ է պարզվել։

Նավապետը գտածոյի մասին հաղորդել է տեղի ոստիկանությանը։ Դեպքի վայր ուղղաթիռ են ուղարկել, ոստիկանությունը հարցաքննել է ուղևորներին և նավապետին։

Փաթեթների ծագման կամ դրանց տիրոջ մասին որևէ տեղեկատվություն այս պահի դրությամբ չկա։