Կասկած չունեմ, որ Նիկոլը Հրայր Թովմասյանի` իրեն «ծառայելու պատրաստակամության» մասով լկտիաբար ստում էր


15:56 , 25 հունվար, 2020
Կասկած չունեմ, որ Նիկոլը Հրայր Թովմասյանի` իրեն «ծառայելու պատրաստակամության» մասով լկտիաբար ստում էր: Կասկած չունեմ նաև, որ քաղաքական «խլեշը» Թովմասյանից շուտով կլսենք, բայց խոսքը հիմա էդ երևույթի մասին ա, որը պետք ա իմանան Նիկոլի բոլոր հակառակորդները: Ուրեմն՝ էս տղեն իրա ողջ կյանքում ու գործունեության ընթացքում «վաբանկ» ա խաղացել ու տենց էլ շարունակելու ա խաղալ: Ինքը պատրաստ ա իրա բոլոր սրբություններով անգամ սուտ երդվել, որ էդ պահին իրա առաջ դրած խնդիրը լուծի, ինքը կարա անգամ իրա ամենամերձավորին էդ վաբանկի ընթացքում խաղաքարտ դարձնել: Էս տղեն տենց եղել ա 90-ականներին, տենց եղել ա 2000-ականներին ու տենց ա հիմա, բայց էս չի նշանակում, որ իրան հաղթելու ձև չկա: Նիկոլին պետք ա հաղթել իրա նման վաբանկ խաղալով, ու հավատացեք՝ հենց ինքը զգաց, որ իրա բլեֆը չի աշխատում անգամ վաբանկով, ինքը թողնելու ա ու փախնի: Էս ա Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչի «նոու-հաուն»` ոչ մի բարոյական բարիեր, ոչ մի խաղի կանոն, ոչ մի պետական շահ և այլն: Ուզո՞ւմ եք վերացնել էս ոճը, հեռացրեք Նիկոլին՝ խաղալով վաբանկ։