Aysor.am-ը գրում է.
Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման երրորդ դեպքը, հայտնում է «France Info» ռադիոկայանը:
Ավելի վաղ Ֆրանսիայի առողջապահության նախարար Անյես Բուզենը հայտնել էր երկու դեպքի մասին` Փարիզ և Բորդո քաղաքներում:
Ըստ BFMTV-ի՝ երրորդ հիվանդն արդեն վարակվածներից մեկի բարեկամն է: