Յակուտսկում դպրոցական պարապմունքները չեղարկել են -46 աստիճան ցրտի պատճառով


14:42 , 25 հունվար, 2020

Ռուսաստանի Դաշնության Յակուտսկ քաղաքի իշխանությունները չեղարկել են քաղաքի բոլոր դպրոցների 1-5-րդ դասարանների պարապմունքները` -46 աստիճան ցրտի պատճառով: Այս մասին տեղեկացնում է Յակուտսկի քաղաքապետարանի կայքէջը:

Քաղաքապետարանի որոշման մեջ նշված է, որ 45 աստիճան ցրտի դեպքում դասերը չեղարկվում են 1-ից 5-րդ դասարանի աշակերտների համար, 48 աստիճան ցրտի պարագայում` 1-ից 8-րդ դասարանների, իսկ -50 աստիճանի դեպքում` բոլոր դպրոցականների համար: