Փրկարարները մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են հունվարի 24-ին օգնություն խնդրած արշավախմբի անդամներին


12:48 , 25 հունվար, 2020

Հունվարի 25-ին, ժամը 05:20-ին որոնողական աշխատանքների են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Արշավախմբի անդամների հետ պարբերաբար կապ է հաստատվում. փրկարարները մոտենում են դեպի արշավախումբը:

Ժամը 11:30-ի սահմաններում փրկարարները մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են արշավախմբի անդամներին: