Մերօրյա Դիոգենեսը. տղամարդը ռեկորդ սահմանելու համար բնակություն է հաստատել տակառում, սակայն տառապում է ցավերից


21:00 , 25 հունվար, 2020

Հարավաֆրիկյան Հանրապետության բնակիչ Վերնոն Քրյուգերը որոշել է արտասովոր ռեկորդ սահմանել: Տղամարդը մտադիր է որքան հնարավոր է երկար ժամանակ ապրել տակառում, որը տեղադրված է գետնից 25 մ բարձրության վրա:

Իր նոր «բնակարանում» ժամանակակից «Դիոգենեսը» նստած է արդեն 68 օր՝ արդեն իսկ գերազանցելով սեփական ռեկորդը: 1997 թ. նա ապրել է տակառում 54 օր:

Քրյուգերը չի ձանձրանում: Նա աջ ու ձախ հարցազրույցներ է տալիս բազմաթիվ լրագրողների, ինչպես նաև ակտիվորեն մյուսների հետ հաղորդակցվում է սոցիալական ցանցերում՝ ժամանակ առ ժամանակ տակառից ուղիղ եթերներ անելով:

Տղամարդը պատմել է այն մասին, թե տակառում ապրելու ինչն է ամենադժվարը: Պարզվում է՝ դա քունն է:

«Ես չեմ կարողանում ձգվել: Պետք է պառկեմ էմբրիոնի դիրքում, սակայն անգամ դա հնարավոր չէ, քանի որ տարածությունը չափազզանց փոքր է: Ես ցավից չեմ կարողանում քնել», - կիսվել է նա լրագրողների հետ: