Հնդկաստանում 11 մարդ մեկուսացվել է՝ կորոնավիրուսի ախտանիշով


11:27 , 25 հունվար, 2020

Panorama.am-ը գրում է.

Հնդկաստանում հոսպիտալացվել է Չինաստանից վերադարձած 11 քաղաքացի, ովքեր հնարավոր է վարակված լինեն նոր կորոնավիրուսով։ Այս մասին գրում է ria.ru-ն։

«Յոթ մարդ, վիրուսի մեղմ ախտանիշներով  մեկուսացվել է։ Նրանք Չինաստանից վերադառնալիս են եղել», - ասել  է բժիշկ Ամար Ֆեթելը:

Ավելի վաղ, Մումբայի իշխանությունները հայտնել էին, որ  մեկուսացրել են Չինաստանից ժամանած երկու քաղաքացիների, որոնց մոտ նկատվել է հազ և մրսածություն։

Նաև մեկական քաղաքացիներ մեկուսացված են  Բանգալոր և Հիդերաբադ քաղաքներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: