Իրաքում ռազմաբազաների հրետակոծման հետևանքով տուժել են 34 ամերիկյան զինվորականներ. Պենտագոն


05:30 , 25 հունվար, 2020

Պենտագոնի ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը տեղեկացրել է, որ Իրաքում  ռազմաբազաների հրետակոծության հետևանքով, ընդհանուր առմամբ, ամերիկացի 34 զինծառայողներ են վիրավորվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա պարզաբանել է, որ սա հրետակոծությունից տուժածների վերաբերյալ վերջին տվյալներն են:

«34 զինծառայողներ կանտուզիա և գլխուղեղի վնասվածքներ են ստացել»,- ասել է Հոֆմանը:

Նրա խոսքերով, 17 ամերիկացի զինծառայողներ այժմ բուժում են ստանում ԱՄՆ-ում և Գերմանիայում, իսկ մյուս վիրավորներն արդեն վերադարձել են իրենց զորամաս՝ Իրաք:

Հունվարի 8-ին իրանական ուժերը հարվածներ են հասցրել Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին: