Ջոնսոնը ստորագրել է Brexit-ի համաձայնագիրը


01:45 , 25 հունվար, 2020

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, բրիտանական դրոշի գույներով հանդերձանքով, հանդիսավոր կերպով ստորագրել է Միացյալ Թագավորության ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ համաձայնագիրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ջոնսոնը նշել է, որ այդ փաստաթղթի ստորագրումը ցնցող պահ էր:

«Երբ, վերջապես, իրականանում է 2016 թ.-ի հանրաքվեի արդյունքը և ավարտվում են վեճերի և տարաձայնությունների երկար տարիները»,- ստորագրման արարողության ժամանակ ասել է Ջոնսոնը:

Բրիտանիայի վարչապետը նշել է, որ այժմ հնարավորություններ կան երկիրը առաջ տանելու, ինչպես նաև «ԵՄ-ի հետ բարեկամության և հավասարության վրա հիմնված նոր ամուր հարաբերություններ հաստատելու համար»:

Հունվարի 29-ին Brexit-ի վերաբերյալ փաստաթուղթը կվավերացվի Եվրախորհրդարանում: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի ելքը նախատեսված է 2020 թ.-ի հունվարի 31-ին: