Թանձր և նուրբ կրեմ. լավագույնը՝ տորթերի համար


03:41 , 25 հունվար, 2020

Բաղադրիչներ

1. Ձվի սպիտակուց – 4 հատ

2. Շաքարավազ – 1 բաժակ

3. Կիտրոնաթթու – 1/4 թ/գ

4. Վանիլին

Պատրաստման եղանակը

1. Սպիտակուցները մի փոքր հարել, ավելացնել շաքարավազը, վանիլինը և կիտրոնաթթուն:

2. Ստացված զանգվածը դնել ջրային գոլորշու վրա (ջուրը պետք է եռա) և հարել 10-15 րոպե: Պետք է ստացվի սպիտակ, փրփրուն զանգված:

3. Այնուհետև վերցնել կրեմը գոլորշու վրայից և հարել ևս 3-4 րոպե:

4. Սառեցնել և զարդարել տորթը: