Բազմահազար հայաստանցիներ ապշած են, թե ինչո՞ւ Դուք՝ որպես ակտիվ հեղափոխական, կապ չեք հաստատում պարոն Աջեմօղլուի հետ և պատիվ պահանջում


01:09 , 25 հունվար, 2020

Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,
Այսօր Ձեր երկրում՝ ԱՄՆ-ում բնակվող հայտնի տնտեսագետ Դարոն Աջեմօղլուն քննադատել է Հայաստանի իշխանությանը՝ կասկած հայտնելով առ այն, որ կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ ժողվարչապետը բռնաճնշումներ է իրականացնում քաղաքական մրցակիցների հանդեպ: Բազմահազար հայաստանցիներ ապշած են, թե ինչո՞ւ Դուք՝ որպես ակտիվ հեղափոխական, կապ չեք հաստատում պարոն Աջեմօղլուի հետ և պատիվ պահանջում, չէ՞ որ նման կասկածները վնասում են Ձեր իրականացրած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հեղինակությանն ու իդեալներին:

Երբ կապվեք պարոն Աջեմօղլուի հետ, անպայման նրանից տեսական մակարդակով մասնագիտական կարծիք հարցրեք՝ ի՞նչ արժեքային և վարքագծային վնասներ է կրում տնտեսական հեղափոխությունը, երբ հեղափոխական դարձած հայտնի ռոք երաժիշտը ժողվարչապետին խոստանում է բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում ու այդպես էլ խոստումը չի կատարում: