Աղջիկը ցած է ընկել 9-րդ հարկի պատուհանից, որից հետո ոտքի է կանգնել, մաքրել իր հագուստը և հեռացել (Video)


03:08 , 25 հունվար, 2020

Ռուսաստանի քաղաքներից մեկում 27-ամյա աղջիկը ցած է ընկել 9-րդ հարկի պատուհանից, որից հետո ոտքի է կանգնել, մաքրել իր հագուստը և գնացել։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 21-ին՝ երեկոյան ժամը 5-ին։
Ականատեսները նշում են, որ ցած ընկնելուց հետո աղջիկն անձամբ է խնդրել, որ զանգահարեն շտապ օգնություն։ Դեպքի վայր ժամանած բժիշկները աղջկա մոտ կոտրվածքներ չեն հայտնաբերել, սակայն ներքին օրգանների վնասվածքներ են նկատել։ Չնայած որ նրա կյանքին ոչ մի վտանգ չէր սպառնում, այնուամենայնիվ, նրա վիճակը գնահատվել է միջին աստիճանի ծանրության, և նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկները նշել են, որ աղջիկը փրկվել է տաք վերնազգեստի շնորհիվ, որը փափկեցրել է հարվածը։