Արտակ Քամալյանը՝ Տիգրան Սարգսյանի փոխարեն


19:51 , 24 հունվար, 2020

168.am-ը գրում է.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ նախարարի առաջարկությամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  այսօր  որոշում է կայացրել հունվարի 31-ից զբաղեցրած պաշտոնից ազատել ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանին:

Մեր տեղեկություններով՝ նպատակն Արտակ Քամալյանին Մոսկվա գործուղելն է՝  Տիգրան Սարգսյանի պաշտոնին  նշանակվելու համար: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի գործունեության ժամկետն ավարտվում է 2020 թվականի փետրվարի 1-ին։

Տիգրան Սարգսյանի թեկնածությունը 2016 թվականին առաջադրել էր Սերժ Սարգսյանը։ ՀՀ նախկին Սահմանադրությամբ  կոլեգիայի նախագահին առաջադրում էր հանրապետության նախագահը,  նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց, այսինքն՝  2018 թվականի ապրիլի 9-ից հետո առաջադրման իրավունքը ՀՀ վարչապետինն է։