Փարիզում պատրաստվում են Փարիզի Աստվածամոր տաճարի գանձերի ցուցադրությանը


00:00 , 25 հունվար, 2020

Փարիզ այցելողներն այս ամառ հնարավորություն կունենան տեսնել Փարիզի Աստածամոր տաճարի արվեստի հիմնական գործերը եւ կրոնական արժեքավոր իրերը: Այս մասին France Bleu ռադիոկայանին հայտնել է եկեղեցական Ժիլ Դրուենը, որը տաճարի վերականգնման հանձնաժողովի անդամ է: Ցուցահանդեսը, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են, կրելու է «Կրկին տեսնել Նոտր-Դամը. Տաճարի գանձերը նրա պատերից դուրս» անվանումը: Ցուցադրությունը կազմակերպվելու է տաճարին շատ մոտ: Մուտքը լինելու է անվճար, բայց միեւնույն ժամանակ այցելուները հնարավորություն կունենան դրամական փոխանցումներ կատարել տաճարի վերականգնման համար:

Կցուցադրվեն եկեղեցական արվեստի ավելի քան 150 ցուցանմուշներ: Ինչպես նաեւ այցելուները հնարավորություն կունենան տեսնել տաճարը զարդարող շատ արձաններ եւ նկաներ, որոնք հնարավոր է եղել փրկել հրդեհից: