Tinder-ը ոստիկանությանը կտեղեկացնի վտանգավոր տեսակցությունների մասին


23:00 , 24 հունվար, 2020

ԱՄՆ-ի Match Group ընկերությունը, որին պատկանում Է Tinder ծանոթությունների հավելվածը, կներդնի տեսակցությունների ժամանակ վտանգավոր իրավիճակների վերաբերյալ ոստիկանությանը տեղեկացնելու գործառույթ: Այդ մասին ասված է հավելվածի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Ընկերությունը մտադիր է ներկայացնել մի շարք նորացումներ, որոնք նախատեսած են օգտատերերի անվտանգության ապահովման համար: Այդ նպատակով նա մասնակիորեն Tinder-ում կինտեգրի Noonlight հավելվածը, որի միջոցով կարելի կլինի ոստիկանությանը տեղեկացնել իր գտնվելու վայրի մասին վտանգի դեպքում: Օգտատերերը կարող են տեղեկատվություն գրանցել այն մասին, թե որտեղ եւ ում հետ տեղի կունենա տեսակցությունը եւ վտանգի դեպքում կանչել իրավապահ մարմինների աշխատակիցների:

Մյուս նոր գործառույթը կլինի օգտահաշիվներում լուսանկարների ստուգման եւ ճանաչման հնարավորությունը:

Դրա շնորհիվ օգտատերերը կկարողանան խուսափել այն իրավիճակից, երբ մարդիկ իրենց ներկայացնում են ուրիշների կերպարում: Նորացումներն ԱՄՆ-ում մատչելի կլինեն հունվարի 28-ին: Ավելի ուշ կհայտնվեն նաեւ այլ երկրներում: