«Սցենարը կարդում եմ ու մտածում ՝ չի կարելի այդքան տականք լինել»․ Խոսրով Նալբանդյանը՝ «Սիրուն Սոնա»-ում իր կերպարի և դերից հրաժարվելու կոչերի մասին (Photo)


20:15 , 24 հունվար, 2020

Tert.am Life-ը գրում է.

«Պատվից առավել» հեռուստասերիալից հայտնի դարձած դերասան Խոսրով Նալբանդյանը ներկայումս հանդես է գալիս «Սիրուն Սոնա» հեռուստասերիալում։ Ի տարբերություն նախորդ նախագծի դրական հերոսի՝ Խոսրովն այս անգամ մարմնավորում է բացասական հերոսի։ Ըստ դերասանի՝ Բագրատի կերպարը խաղալու առաջարկն իրեն շատ է ուրախացրել, քանի որ այլ կերպ ներկայանալու հնարավորություն է տվել։

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանը խոսել է իր նոր հերոսի, համագործակցության և բացասական կերպար մարմնավորելու բարդության մասին։  

Խոսրովն առաջարկը ստացել է պրոդյուսեր Ելենա Արշակյանից՝ «Պատվից առավել» նախագծի ավարտից անմիջապես հետո։ Դերասանի խոսքով՝ ինքն առաջարկն ընդունել է առանց երկմտելու․ «Վստահ էի, որ «Պատվից առավել» և «Սիրուն Սոնա» նախագծերի միջև որակային տարբերություն չի լինելու, շարունակում եմ աշխատել շատ լավ թիմում։ Բացի այդ, Ելենա Արշակյանի հետ համագործակցելն ուղղակի հրաշալի է, ես առիթը բաց չթողեցի»։

Խոսրովը կարևորել է նաև բացասական կերպարով և բնավորության այլ գծերով ներկայանալու առիթը, որը, ըստ նրա, մասնագիտական առումով առաջ քայլ անելու ու այլ տեսանկյունից իրեն փորձելու հնարավորություն է։

«Կերպարը  շատ հետաքրքիր էր, որովհետև «Պատվից առավել»-ում այդքան դրական հերոսից՝ Միքոյից հետո, հեռուստադիտողներին ներկայանում եմ ծայրահեղ բացասական կերպարով։ Դերասանի համար շատ կարևոր է իրեն փորձել  տարբեր բնավորությամբ դերերում»,- ասաց Խոսրովը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ