Նիկոլ Փաշինյանի վիճակը ծանր է. նա ուղիներ է որոնում


21:03 , 24 հունվար, 2020

Tert.am-ը գրում է.

Հայաստանում գերիշխանության հասած Փաշինյաններին պատկանող լրատվամիջոցի  «հունցած խմորը շարունակում է առատ ջուր քաշել». Արթուր Վանեցյանի ու այլ անձանց հասցեին զրպարտանքներ պարունակող հոդվածը, ուր տեղ գտած տեղեկությունների հերքման պահանջով արդեն իսկ հասցրել են հանդես գալ Վանեցյանի ներկայացուցիչները, պատճառ դարձավ որպեսզի իշխանությունական որոշ վառ դեմքեր բորբոքեն սեփական երևակայությունն ու բացահայտ հայտարարեն, որ նախապատրաստվել է հեղաշրջում: Խոսքն, առաջին հերթին, Նիկոլ Փաշինյանի իմքայլական աներձագ Հրաչյա Հակոբյանի մասին է, ով, ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում, իբր բացահայտելով Արթուր Վանեցյանի հրաժարականի պատճառներն, ասել էր՝ պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել, ոչ թե սուտ քարոզչություն անելը…

Ավելի ուշ, արձագանքելով ԱԱԾ կողմից ստացված հերքմանը, Հակոբյանը հայտարարել էր՝ ուրախ է, որ ԱԱԾ-ն փարատել է կասկածները՝ միաժամանակ հավելելով, որ իր հայտարարությունն արդյունք է եղել «Հայկական ժամանակում» լույս տեսած հոդվածից ստացած տպավորության:

Իր հերթին՝ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, հունվարի 23-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում մեկնաբանելով հեղաշրջման փորձերի վերաբերյալ ԱԱԾ հերքումը՝ հայտարարել է, որ ինքն այդ հայտարարության մեջ հերքում չի տեսել: Ավելի վաղ  Գիգորյանը հայտարարել էր, որ հեղաշրջման փորձեր իսկապես կատարվել են:

Ինչպես կարելի է արձանագրել, իշխանությունների թեթև ձեռամբ շրջանառության մեջ է դրվում ներքին հեղաշրջման, հակաիշխանական դավադրությունների վերաբերյալ տեսությունը, որը, սակայն, ոչ այլ ինչ է, քան քաղաքական սառնասիրտ հաշվակներից բխած խաղ՝ ուղղված ոչ միայն քաղաքական մրցակիցների դեմ, այլև, նախևառաջ, հասարակության ու հատկապես դրա ոչ այնքան կոմպետենտ հատվածի:

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ոստիկանությանը այսուհետ տրվելու են գաղտնալսում իրականացնելու աննախադեպ հնարավորություններ, հիմա էլ, ասում են, իշխանությունները նպատակադրվել են հավելյալ մարմին ստեղծել, որը սեպարատ կերպով գաղտնալսումներ կիրականացնի՝ այսպիսով, փաստորեն, դառնալով յուրատեսակ հետախուզական գործառույթներով օժտված հավելյալ օղակ: Չի բացառվում, որ հնարավոր ստեղծվելիք կառույցի գաղտնի առաքելությունը դառնա Ոստիկանության ու ԱԱԾ-ի գործողություններին հետևելը՝ ի հավելումն, իհարկե, ունեցած բուն առաքելությանը՝ քաղաքացիներին լրտեսելուն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ