Այդ զե՞նք եք բերել ԱԺ դահլիճ. Արարատ Միրզոյանի հարցին ի պատասխան Գևորգ Գորգիսյանը պարզաբանեց, որ հուշանվեր է


18:36 , 24 հունվար, 2020

Tert.am-ը գրում է.

Պարոն նախարար ջան, եթե մենք խոսում ենք անցյալում մնալու մասին, ինձ մոտ հաճախ տպավորություն է ստեղծվում, որ Դուք հաճախ չեք գիտակցել, որ մեկուկես տարուց ավելի իշխանություն եք և չկան այլ իշխանություններ, ում դեմ պետք է պայքարել: Այս մասին Ազգային ժողովի դահլիճում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը` դիմելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին:

«Դուք պետք է կառուցեք, համակարգեր ներդնեք, եթե կան խնդիրներ հին գործիքներով նոր արդյունքի չենք կարող հասնել, որովհետև մենք միասին էինք պայքարում այդ խնդիրները այդ գործիքներով լուծելու դեմ: Մեզ մեղադրում եք, թե ինչ հռետորաբանության մեջ եք մնացել: Հարգելիներս, սա կոչվում է բումերանգ, եթե սա շպրտում ես, հետո հետ է գալիս»,-ասաց նա և ծոցագրպանից հանեց բումերանգ:

«Այդ զե՞նք եք բերել Ազգային ժողովի դահլիճ»,- հարցրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ինչին Գևորգ Գորգիսյանն արձագանքեց.«Հուշանվեր է, պարո՛ն Միրզոյան»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ