Եթե գազի թանկացումը ողբերգություն չէ, ապա իշխանափոխությունն էլ անիմաստ էր. փորձագետ


19:01 , 24 հունվար, 2020

Tert.am-ը գրում է.

Եթե այսօր իշխանության ներկայացուցիչը փորձում է համոզել, որ գազի հնարավոր թանկացումը ողբերգություն չէ, ապա պետք է նաև քաջություն ունենալ հայտնել ժողովրդին, որ իշխանափոխությունը լրիվ անիմաստ էր, քանի որ բոլոր տնտեսական բնույթի բողոքներն ու դժգոհությունները նախորդ իշխանություններից, պակաս ողբերգական էին, քան գազի բարձրացվող սակագինն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը:

Խոսելով գազի թանկացման հետևանքների մասին` փորձագետը նշեց. «Անշուշտ տնտեսության համար հարվածն ուժգին է լինելու: Գազի՝ ներքին սպառման սակագնի բարձրացումը բազմապատիկ էֆեկտ է ունենալու տնտեսության բոլոր հատվածների վրա: Ընդ որում, խոսքը միայն ընտանեկան բյուջեների վրա բեռի ավելացմանը չի վերաբերում. Հայաստանի արտադրության զգալի մասն իրականացվում է կապույտ վառելիքով, հետևաբար շղթայական թանկացումներն անխուսափելի են, այդ թվում նաև չի բացառվում՝ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայում»:

Լիլիա Ամիրխանյանն ընդգծում է. սա այն դեպքում, երբ ԵԱՏՄ օրենսդրությամբ պայմանավորված արդեն իսկ ունենք որոշակի ապրանքատեսակների թանկացում: «Ճակատագրի հեգնանքով բոլոր այս պրոցեսները համընկնում են իշխանության կողմից այդքան թմբկահարված թոշակների տասը տոկոսանոց բարձրացումների հետ ու հիմա արդեն գործնականորեն տեսանելի է, որ այդ ավելացումների ու թանկացումների միջև ճեղքվածը բավական մեծ է, իրավիճակը՝ ընդհանրապես ոչ հեղափոխական»:

Խոսելով գազ թանկացման սպասումների և  պատճառների մասին, փորձագետը նշեց. «Խնդիրը պետք է դիտարկել երկու հարթությունում՝ ներքաղաքական և արտաքին քաղաքականության: Այսօրվա իշխանությունը երկու տարի շարունակ փորձել է համոզել, որ սակագնի բարձրացում չի լինի: Վարչապետ Փաշինյանը նույնիսկ գազի էժանացման մասին է խոսել: Հիմա մենք ականատեսն ենք, որ իշխանությունը ձախողել է: Մյուս կողմից ոչ լիարժեք թափանցիկության խնդիրը կա: Իշխանական թևում գրեթե լիովին վստահ են, որ սակագնի վերանայման հայտ լինելու է: Հարց է առաջանում՝ որտեղի՞ց այդ վստահությունը: Իսկ միգուցե հայտն արդե՞ն իսկ ներկայացվել է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ