Էրդողանը Մերկելին ձեւավորված հայելի եւ հինավուրց սաղավարտ է նվիրել


17:26 , 24 հունվար, 2020

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հուշանվերներ է նվիրել՝ գեղեցիկ ձեւավորված հայելի եւ սաղավարտ, հաղորդում է Sozcu թերթը:

Նմանատիպ թանկարժեք շրջանակներով ձեւավորված հայելիները եւ սաղավարտներն օգտագործում էին պալատներում: Դրանք ուժ, շքեղություն եւ հարստություն էին խորհրդանշում:

Մերկելը աշխատանքային այցով գտնվում է Ստամբուլում: Նա մտադիր է Էրդողանի հետ քննարկել իրավիճակը Լիբիայում, Սիրիայում եւ տնտեսական համագործակցության մասին հարցեր: