Ցավում եմ, որ մնացել եք հին ալիքի վրա․ Արայիկ Հարությունյանը՝ Անի Սամսոնյանին (Video)


17:24 , 24 հունվար, 2020

Factor.am-ը գրում է.

Տիկին Սամսոնյան, ես ցավում եմ, որ մնացել եք հին ալիքի վրա, որովհետև, եթե ամբողջական եք ուսումնասիրում, ապա տեսնում եք, որ այդ գործունեության արդյունքում, ՔՊ-ական 0 տնօրեն է ընտրվել դպրոցի տնօրեն, այինչ հարյուրավոր մրցույթներ են տեղի ունեցել։ Այս մասին ԱԺ-ում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Անի Սամսոնյանի հայտարարությանը։

Նկատենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հայտարարել էր, որ «Իմ քայլի» պատգամավորները և ՔՊ ակտիվիստները դպրոցների կառավարման խորհուրդներում են։

«Երբ որ այս ամբողջականի մոտ նայում եք, պետք է ալիքը փոխեք, ցավում եմ, որ Ձեր մոտ ալիքը փոխել չի լինում ու Դուք մնացել եք հին ալիքի վրա, կարծես, հիմա խոսում եք Տարոն Մարգարյանի՝ որպես քաղաքապետի հետ»,- նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։