Դպրոցների կառավարման խորհուրդներում ներառվել են ՔՊ ակտիվիստներ, պատգամավորներ. ո՞ր իշխանիկներին են այսօր ծառայում այդ խորհուրդները. Անի Սամսոնյան


16:12 , 24 հունվար, 2020

Tert.am-ը գրում է.

Ես ուսումնասիրել եմ Երևանի հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդների կազմը և ապշել եմ: Այս մասին այսօր Ազգային ժողովում ելույթների ժամին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը` դիմելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին:

«Պարզվել է այս երկու տարվա մեջ լուրջ փոփոխություններ են եղել այդ կազմում, կազմում ներառվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ, ԱԺ պատգամավորներ, նրանց օգնականներ, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ: Ապշել եմ, պարո՛ն նախարար, որովհետև Դուք նախարար դառնալուց առաջ միշտ խոսում էիք այն մասին, որ դպրոցների կառավարման խորհուրդները կուսակցականացված են և դա ճիշտ չէ»,- ասաց նա և հարցրեց, թե հիմա ինչպես հասկանան այս քայլերը:

«Միայն թե խնդրում եմ չասեք, որ դուք նախկինների պես չեք, դուք ուրիշ եք, որովհետև կուսակցականը մնում է կուսակցական, քաղաքականը մնում է քաղաքական բոլոր դեպքերում և բոլոր կուսակցական դեպքերում: Հիմա ուզում եմ հասկանալ,  թե ինչ գործ ունեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվիստները դպրոցի կառավարման խորհուրդներում: Հարգելի՛ ԱԺ պատգամավորներ` Վաղարշակ Հակոբյան, պարոն Պապոյան, տիկին Հովսեփյան, դուք ի՞նչ գործ ունեք կառավարման խորհուրդներում, ձեր օգնականներն ի՞նչ գործ ունեն, ի՞նչ են անում»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: