Մելիքյան. ՍԴ նախագահի բնակարանը խուզարկելու գործողությունը վախեցնելու տպավորություն ստեղծելու շարժառիթով է պայմանավորված


14:25 , 24 հունվար, 2020

Panorama.am-ը գրում է.

«Համարում եմ անընդունելի, ապօրինի, կարծում եմ՝ նաև ժամանակին այս կոնկրետ գործողությանը կտրվի քրեաիրավական գնահատական»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ, Հայաստանի արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում իրականացված խուզարկությանը:

Նրա խոսքով, դատարանն ապօրինի որոշում է կայացրել, կարծում է, որ այստեղ երեք պատճառ կա, որոնց դեպքում  այս գործողության մասին խոսք լիներ չէր կարող լինել։

«Քրեադատավարական տեսանկյունից, եթե խոսքը վերաբերեր այնպիսի  ենթադրյալ հանցագործությանը, որտեղ որ ողջամտորեն կարելի էր ենթադրել, որ  բնակարանում կարող է ինչ-որ բան տեղի ունենալ, կարող էր քննարկվել: Այստեղ գործ ունենք այնպիսի ենթադրյալ հանցագործության հետ, որի պարագայում առհասարակ բնակարանում որպես այդպիսին հանցանիշներ հայտնաբերելն անտրամաբանական է:

Երկրորդ՝ այս ողջ պատմությունից անցել է գրեթե 25 օր: Քննչական տակտիկայի տեսանկյունից  հարց բարձրացնել՝ տրամաբանակա՞ն է մտածել, որ բնակարանում  կարող են ինչ-որ մի բան հայտնաբերվել:

Երրորդ՝ սահմանադրաիրավական կողմը, գործ ունենք Սահմանադրական դատարանի գործող նախագահի հետ, իրավիճակի հետ, երբ դատարանը թույլտվություն է տվել կատարել խուզարկություն հնարավոր է այնպիսի պայմաններում, երբ մեկ այլ դատարան մերժել է»,- ասաց Ռ.Մելիքյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: