«Օրվա իշխանությունը խնդիր ունի արագ ձերբազատվել ինձնից». Հրայր Թովմասյան


13:58 , 24 հունվար, 2020

168.am-ը գրում է.

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը իր բնակարանում տեղի ունեցած խուզարկությունից հետո հանդիպեց լրագրողների հետ: Նրա խոսքով՝ ինքը քննչական բոլոր գործողությունների ժամանակ միջնորդել է, որպեսզի տեսաձայնագրվեն բոլոր գործողությունները, սակայն դրանք մերժվել են: Նրա խոսքով՝ ՍԴ-ի դեմ կատարվող գործողությունները, ըստ նրա՝ մեկ նպատակ ունեն. «Օրվա իշխանությունը խնդիր ունի արագ ձերբազատվել ինձնից՝ որպես ՍԴ նախագահի»: