«Սիրելու և հավանելու միջև տարբերությունը սա է․ երբ հավանում ես ծաղկին, ուզում ես պոկել այն, երբ սիրում ես ծաղկին, ջրում ես, որ չթոշնի». Բուդդայի իմաստուն 16 մտքերը, որ կփոխեն ձեր կյանքը


18:30 , 24 հունվար, 2020

Անգամ կրոնը սահմաններ չունի, երբ հերթը հասնում է կյանք տվող ու ապրել սովորեցնող մտքերին։ Մենք առաջարկում ենք ծանոթանալ բուդդայականության հիմնադիր Բուդդայի 16 մտքերին, որոնք կփոխեն ձեր մտածողությունն ու ապրելաձևը։ 

1. Եթե ինչ-որ մեկը մարտում հաղթի հազար հոգու, իսկ մյուսը հաղթի միայն ինքն իրեն, ապա հենց այս երկրորդն էլ կլինի ամենամեծ հաղթողն աշխարհում:

2. Կանգ մի առեք անցյալում, մի երազեք ապագայի մասին, կենտրոնացրեք ձեր մտքերը միայն ներկայի վրա:

3. Դուք ինքներդ եք ձեր ուսուցիչը:

4. Մի արա դիմացինին այն, ինչը կարող էր նաև քո տանջանքների պատճառը դառնալ:

5. Հայրը որդի է դառնում մյուս կյանքում, մայրը՝ կին, իսկ թշնամին՝ ընկեր. ամեն բան փոխվում է:

6. Ամենաանհրաժեշտ բանը սիրող սիրտն է:

7. Չկա, չի եղել ու չի լինի այնպիսի մարդ, որն արժանի է միայն պարսավանքի կամ միայն գովեստների:

8. Քամուն հակառակ նետված չարը վերադառնում է փոշու պես:

9. Բառերը ուժ ունեն և կարող են կործանել կամ բժշկել: Ճիշտ ու բարի բառերը կարող են փոխել մեր աշխարհը:

10. Ինչ-որ բան կորցնելու ամենաուղիղ ճանապարհն այդ բանից կառչելն է:

11. Մեզ ոչ ոք, բացի ինքներս մեզանից, փրկել չի կարող: Ոչ ոք չի կարող ու չի անի: Մենք ինքներս պիտի անցնենք մեր ճանապարհը:

12. Հազար մոմ կարելի է վառել մի մոմից, և դրանից նրա կյանքը չի կարճվի: Երջանկությունը չի պակասում, երբ այն կիսում ես:

13. Փափուկ եղեք երիտասարդների հետ, հոգատար՝ տարեցների հետ, համբերատար՝ թույլերի և մոլորյալների հանդեպ: Ձեր կյանքում կա՛մ եղել եք, կա՛մ դեռ կլինեք այդ կարգավիճակներից յուրաքանչյուրում:

14. Երեք բան կա, որ անհնար է թաքցնել, արևը, լուսինը և ճշմարտությունը:

15. Կարող եք ողջ տիեզերքում փնտրել այնպիսի մեկին, որն արժանի է ձեր սիրուն ու նվիրվածությանն ավելի, քան դուք, բայց երբեք չեք գտնի նման մարդու ոչ մի տեղ ու երբեք: Դուք, ինչպես ոչ ոք այս աշխարհում, արժանի եք ձեր սեփական սիրուն ու նվիրվածությանը։ 

16. Սիրո և հավանելու միջև տարբերությունը հետևյալն է․ երբ հավանում ես ծաղկին, ուզում ես պոկել այն, երբ սիրում ես ծաղկին, ջրում ես նրան, որ չթոշնի։