ԱԺ-ն առաջին ընթերցմամբ միաձայն կողմ քվեարկեց ուսանողների ուսման վարձին վերաբերող երկար սպասված նախագծին


12:50 , 24 հունվար, 2020
Սիրելի հայրենակիցներ, Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ միաձայն կողմ քվեարկեց կառավարության կողմից սահմանված մասնագիտություններով մագիստրատուրայում, առկա ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող և աշխատող ուսանողների եկամտահարկը ուսման վարձի համար փոխհատուցելու մասին երկար սպասված նախագիծը: Երկրորդ ընթերցումից հետո՝ մարտ ամսին, այն ամբողջությամբ կմտնի ուժի մեջ: