Սա հերթական օպերացիան է՝ կրկին ճնշել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքին. Արսեն Բաբայանը՝ ՍԴ նախագահի տանն իրականացվող խուզարկության մասին


12:21 , 24 հունվար, 2020

Tert.am-ը գրում է.

Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացված որոշակի գործողություններն ըստ էության չեն տվել ցանկալի արդյունք, և սա հերթական օպերացիան է՝ այս անգամ էլի ճնշել նրա ընտանիքին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով ՀՔԾ կողմից Թովմասյանի տանն իրականացվող խուզարկությանը:

«Պատկերացնու՞մ եք՝ առավոտ շուտ մտնում են բնակարան, որտեղ բնակվում է ընտանիք, երեխաներ են ապրում և սկսում են իրականացնել խուզարկություն՝ այնպիսի քրեական գործի շրջանակում, որն, ըստ մեղադրանքի, բավականին վաղուց է եղել և հայտնի է բոլորին: Այս դեպքում, բնականաբար, զուտ քրեադատավարական առումով, իմ համոզմամբ խուզարկության իմաստ գոյություն չունի»,-ասաց Բաբայանը՝ նշելով, թե, ենթադրաբար, խուզարկությունն իրականացվում է «նոտարների գործի» շրջանակում.

«Հրայր Թովմասյանը բացառապես այս գործով է ներգրավված որպես մեղադրյալ, և, հետևաբար, պետք է որ այդ գործով էլ լինի խուզարկությունը, իսկ, եթե ՍԴ նախագահի՝ անձեռնմխելի անձի նկատմամբ իրականացվում են քրեական հետապնդումներ, ապա առկա է օրենք խախտում: ՀՔԾ-ն պարզապես իրեն կարող է թույլ տալ ցանկացած գործողություն՝ որևէ անարդար կամ ցանկալի միջոցի հասնելու համար: Դրան վաղուց ականատես ենք եղել և դատական ակտերով, և դատական գործողություններով»,-ասաց Բաբայանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: