Մեղրիի անցակետում հայտնաբերվել է սպանության մեղադրանքով հետախուզվող քաղաքացի


12:12 , 24 հունվար, 2020
Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների և իրավապահ այլ մարմինների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 22-ին, ժամը 23.55-ին, ՀՀ պետական սահմանի հատման ապօրինի փորձ կատարելու կասկածանքով հայտնաբերվել է 45-ամյա Ռուբեն Ս.-ն։։

Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը, որը 2019 թ. մարտի 7-ից Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի /Սպանությունը/ մեղադրանքով:

Ռուբեն Ս.-ն տեղափոխվել է ոստիկանության Մեղրիի բաժնի ՁՊՎ: