Սա աննախադեպ պրակտիկա է ՀՀ քրեական դատավարության մեջ, որ թույլ չի տրվում որոշումը կարդալ. Հրայր Թովմասյանի պաշտպան


12:03 , 24 հունվար, 2020

Tert.am-ը գրում է.

Արդեն տևական ժամանակ է` հատուկ ծառայության քննիչները և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները գտնվում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը:

«Խուզարկությունը դեռևս չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է մեր իրավունքների ամբողջ ծավալի իրացմանը, մասնավորապես, հնարավորություն չի տրվում պարոն Թովմասյանին և պաշտպանական խմբի անդամներից Միհրան Պողոսյանին ամբողջ ծավալով դատարանի որոշմանը ծանոթանալ»,-ասաց նա և նշեց, որ իրենք  համապատասխան միջնորդություն են ներկայացրել:

«Սա աննախադեպ պրակտիկա է  Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության մեջ, որ թույլ չի տրվում որոշումը կարդալ: Պատճառաբանություններ, որպես այդպիսին, չեն տրվում: Այն գործի շրջանակներում է խուզարկությունն իրականացվում, որ գործով պարոն Թովմասյանը ներգրավված է որպես մեղադրյալ»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: