Հայկո-Մկո զույգը տարիներ անց միավորվեց գրկախառնությամբ․ Մարությանը ծաղիկներ նվիրեց Արզումանյանին (Video)


09:38 , 24 հունվար, 2020

Արդեն տևական ժամանակ է, ինչ դերասան Մկրտիչ Արզումանյանը հանդես է գալիս «Save միլիոն» կատակերգական ներկայացմամբ, որը պատմում է մարզպետի և նրա օգնականի մասին, ովքեր հայտնվում են շատ ծանր իրավիճակում։ Հետաքրքիրն այն է, որ այս անգամ դերասանական կազմին իր այցելությամբ անակնկալի բերեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով իր տիկնոջ եւ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ եկել էր դիտելու ներկայացումը: