Բեյոնսեին մեղադրել են գեր երկրպագուներին վիրավորելու մեջ


08:55 , 24 հունվար, 2020

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեին մեղադրել են գեր երկրպագուներին վիրավորելու մեջ: Նրանց դուր չի եկել, որ երգչուհու հագուստի նոր հավաքածուում XL-ից մեծ չափսեր չկան, հաղորդում է Metro-ն:

Բեյոնսեի Ivy Park սեփական ապրանքանիշի և Adidas-ի համագործակցությամբ ստեղծված հավաքածուն վաճառքում հայտնվել է հունվարի 18-ին: Տեսականին սպառվել է մի քանի ժամվա ընթացքում, բայց երգչուհու որոշ երկրպագուներ դժգոհ են մնացել XL-ից մեծ չափսերի բացակայությունից: Նրանք իրենց վրդովմունքը հայտնել են Twitter-ում:

«Ցանկանում էի Adidas-ի և Beyonce-ի համատեղ հագուստի գծից ինչ որ բան գնել, բայց դրանում բացակայում էր պլյուս չափը… հիասթափություն», «Adidas-ն արդեն արտադրում է պլյուս չափի հագուստներ, և ինձ իրոք վրդովեցնում է, որ Բեյոնսեի հետ ստեղծած նրանց հավաքածուն այդպիսի չափսեր չունի», գրել են նրանք:

Բեյոնսեի ստեղծած Ivy Park ապրանքանիշի առաջին հավաքածուն թողարկվել է 2016-ի գարնանը: Գիծը նվիրված է ակտիվ կենսակերպ վարող կանանց: Երգչուհին ինքն է դարձել գովազդային արշավի դեմքը: