Ամերիկյան զինվորականները ռուսաստանցի գեներալի են գերի վերցրել Սիրիայում


01:45 , 24 հունվար, 2020

Ռուսաստանցի և ամերիկացի զինվորականների միջև նախկինում խնդիրներ առաջացել են Սիրիայում հակամարտության կարգավորման հետ կապված: Այս մասին Պետդեպարտամենտում հայտարարել է Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Նա նշել է այն դեպքը, երբ ամերիկացիները «գերի էին վերցրել» ռուսաստանցի գեներալ-մայորի, որն ուղևորվում էր Մանբիջ: Այդ ժամանակ միջադեպը հարթվել էր երկու երկրների զինված ուժերի միջև հաղորդակցման ուղիներով, որոնց միջոցով հաջողվել էր նաև պայմանավորվածություն ձեռք բերել, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները չթռչեն ամերիկացիների կողմից գրավված տարածքների վրայով:

Ջեֆրին հստակեցրել է, որ խնդիրները սկսվել են մոտ 14 ամիս առաջ, երբ ռուսական զորքերը մեծացրել են ակտիվությունը այդ տարածքում:

Գերեվարված ռուսաստանցի գեներալի անունը չի անվանվում: