Մաշտոցի պողոտայում մեքենա է այրվում, դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ


01:15 , 24 հունվար, 2020

168.am-ը գրում է.

Հունվարի 23-ին՝ ժամը 22:38-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում՝ «Մետրոպոլիտեն» հյուրանոցի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: