Իրինա Թովմասյանի եւ ամուսնու ռոմանտիկ հանգիստը Մալդիվներում. Bravo.am (Photo)


00:03 , 24 հունվար, 2020

Bravo.am-ը գրում է.

Իրինա Թովմասյանի եւ Դավիթ Ադամյանի ընտանիքը 15 տարեկան է: Ամուսնության հոբելյանը ամուսինները նշել են Մալդիվյան կղզիներում: Իրինան BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ դեռ վայելում են արձակուրդը, իսկ վայրն ընտրել է ամուսինը:

«Հիանալի ժամանակ ենք անցկացնում: Դավիթը հստակ որոշել էր, որ այստեղ ենք գալու, ես էլ սիրով համաձայնեցի ու չեմ փոշմանում: Երջանկության գագաթնակետում եմ»,- նշել է նա:

Խոսելով ամուսնական կյանքից՝ Իրինան ասել է՝ երջանիկ, ուրախ պահերով լի օրեր են անցկացրել միասին.«Դժվարություններն այնքան չնչին են այն երջանիկ օրերի կողքին, որ միասին ենք անցկացնում: Գրեթե չենք վիճում, անախորժություններն էլ այնքան կարճ են տեւում, որ չենք էլ հիշում: Նեղացած պահերին նրա մի ժպիտը բավական է ամեն բան մոռանալու համար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ