Սահմանադրական կարգի պահպանման մասին միջազգային հեղինակավոր կառույցից ՀՀ-ի իշխանությանն արված հորդորները կոշտ, սթափեցնող ու մտահոգիչ են. Վ. Մարտիրոսյանը՝ Դեմոկրատների միջազգային միության բանաձևի մասին


22:35 , 23 հունվար, 2020

Tert.am-ը գրում է.

Կառավարման ոչ պրոֆեսիոնալիզմով, երևույթների թերընկալմամբ, հատկապես՝ պետական կառավարման լրջությունը, կարևորությունը, ինչպես նաև՝ պատասխանատվությունը ընկալելու առումով այսօրվա իշխանությունն ունի խնդիր, իսկ ավտորիտար կառավարումը մեծ պրոֆեսիոնալիզմ և ուղղահայաց կառավարում է պահանջում ամբողջ պետական համակարգում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը` անդրադառնալով Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) Գործադիր կոմիտեի՝ Հայաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ բանաձևին:

Նշենք, որ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը անդրադարձ է կատարել Հայաստանում ժողովրդավարության խնդիրներին, մամուլի ազատությանը, դատական համակարգի քաղաքականացվածությանը և Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հանդեպ իրականացվող ճնշումներին՝ նախազգուշացնելով Հայաստանի կառավարությանը դեպի ավտորիտարիզմի ճանապարհ անցնելու մասին:

Մարտիրոսյանի խոսքով՝ վերջին շուրջ մեկուկես տարում բոլոր իրադարձություններին, որոնք կատարվում են Հայաստանում, շատ ուշադիր հետևում են նաև արտերկրում, և վերջիններս անդրադառնում են իշխանության կողմից հարուցվող բոլոր այն խնդիրներին, որոնք այդ ամբողջ ընթացքում բարձրաձայնվել են Հայաստանում գործող արտախորհրդարանական ուժերի կողմից:

«Միջազգային բավականին հեղինակավոր կառույցի կողմից հնչում են հատկապես ավտորիտար ճանապարհ անցնելու մասին մտահոգություններ, դա որակում է, որը կարելի է համարել ոչ միայն քաղաքական, այլև որոշակի առումով քաղաքագիտական և մասնագիտական, որովհետև իշխանության թևերի տարանջատման, իշխանության մի թևի՝ մյուսի նկատմամբ գերակայություն սահմանելու տենդենցները նույնպես ունեն ավտորիտար բնույթի ենթատեքստ»,-նշեց Մարտիրոսյանը՝ նշելով, որ այդ կառույցից ՀՀ-ի իշխանությանն արված հորդորները կոշտ, սթափեցնող ու մտահոգիչ են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ