Հակակոռուպցիոն համակարգը կայացնելու համար ամենևին պարտադիր չէ քանդել կայացած համակարգը. Արմեն Գրիգորյանը` բանկային գաղտնիքի մասին


19:16 , 23 հունվար, 2020

Tert.am-ը գրում է.

Իշխանությունը ցանկանում է սրանով հնարավոր կոռուպցիոն գործարքները բացահայտել, կոռուպցիայի դեմ պայքարին որևէ մեկը չի կարող դեմ լինել, սակայն մենք գործ ունենք դեռևս չկայացած, հարաբերական ասված, անկախ հակակոռուպցիոն համակարգի հետ և այդ համակարգը կայացնելու համար, ամենևին պարտադիր չէ քանդել կայացած համակարգը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունած «Բանկային գաղտնիքի» մասին օրենքին: 

Նա նկատեց, որ նախ հակակոռուպցիոն մարմինը պետք է լինի անկախ, անկողմնակալ, որի հայտարարությունն արժանահավատ լինի հանրային ընկալման տեսանկյունից: «Բանկային գաղտնիքը բանկի իմունիտետի պես բան է, այստեղ խնդիրներ կարող ենք ունենալ»,-ասաց նա:

Արմեն Գրիգորյանը ներկայացրեց, որ ընդունված օրենքի արդյունքում մի շարք միջազգային փաստաթղթերով, համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների առումով կարող են խնդիրներ ծագել, նաև Հայաստանի բանկերի և միջազգային բանկերի համագործակցության առումով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ