«Էրեբունի պլազա» մուտք գործած անձը զենքը պահել է հղի կնոջ վրա, մեկին պատանդ է վերցրել, պահանջել է Վիկտոր Սողոմոնյանին և փորձել է բարձրանալ Ռ. Քոչարյանի գրասենյակ. ականատես (Video)


18:13 , 23 հունվար, 2020

Tert.am-ը գրում է.

«Էրեբունի պլազա» մուտք գործած անձը «Օֆրա» ընկերության աշխատողներից մեկին պատանդ էր վերցրել և պահանջել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին, ինչպես նաև փորձել է բարձրանալ  Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Օֆրա» ընկերության աշխատակիցներից մեկը։ Նշենք, որ այս ընկերության գրասենյակը ևս գտնվում է «Էրեբունի պլազայի» երկրորդ հարկում:

«Եկել է, սկզբում կրակոց ենք լսել, զենքը պահել է մեր հղի աղջիկներից մեկի վրա, բարձրացել է երկրորդ հարկ: Մենք տեսանք, եկավ մեր դուռն էլ բացեց։ Սա նմանատիպ առաջին դեպքը չէ, մի քանի օր առաջ ևս նման ինչ-որ գործողություն ենք նկատել»,– ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ