Անկարայում 4 երկրաշարժ է գրանցվել


21:17 , 23 հունվար, 2020

Ermenihaber.am-ը գրում է.

Թուրքիայի Անկարա նահանգի Աքյուրթ շրջանում վաղ առավոտյան 12 րոպե ընդմիջումով իրարահաջորդ երկրաշարժեր է գրանցվել, որոնք Ռիխտերի սանդղակով գնահատվել են 3.8 և 4.5 բալ:

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` ստորգետնյա ցնցումները գրանցվել են հունվարի 23-ի վաղ առավոտյան, տեղի ժամանակով 06:42-ին և 06:54-ին:

Թուրքական մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ` Աքյուրթում 3-4 բալանոց ևս երկու երկրաշարժ է գրանցվել տեղի ժամանակով` 08:55-ին և 09:12-ին:

Աքյուրթի համայնքապետ Հիլալ Այըքը հայտնել է, որ  նախնական տվյալների համաձայն` ստորգետնյա ցնցումների հետևանքով մարդկային և նյութական կորուստներ չեն արձանագրվել: Այդուհանդերձ երկրաշարժի հետևանքով բնակչության շրջանում խուճապ է առաջացել: