Վրեժխնդրությամբ պետություն չես կառուցի, բայց առանց պատիժ էլ չես կառուցի


16:52 , 23 հունվար, 2020
Կես տարի առաջ, օգոստոսին, Միքայել Մինասյանը իր ստատուսներից մեկի հետգրությունում ցիտելով երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանին գրեց «Վրեժխնդրությամբ, առհասարակ, պետություն չես կառուցի»: Օրերս իր մեկ այլ հոդվածում, նա ստիպված էր արձանագրել որ «սրանք մարդ չեն»: Երկու պնդումն էլ ըստ իս սխալ են, բայց ուրախ եմ որ մտքի վեկտորը ճիշտ ուղղությամբ է գնում: Սրանք մարդ են, մեզ նման մարդ չեն, ուրիշ կատեգորիայի մարդ են, ստոր դասի մարդ են, բայց մարդ են ու սա շատ կարևոր արձանագրում է: Վրեժխնդրությամբ պետություն չես կառուցի, բայց առանց պատիժ էլ չես կառուցի, որովհետև կրկնում եմ՝ հագենալու են նրանք ովքեր ունեն քաղցն ու ծարավը արդարության: