Aysor.am-ը գրում է.
Միջադեպի պահին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում ոչ ոք չի եղել, իսկ հետո արդեն աշխատակիցները չեն կարողացել վերադառնալ և մտնել, քանի որ ոստիկանությունը շրջափակած է եղել հյուրանոցի մուտքը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն՝ անդրադառնալով «Էրեբունի պլազա» հյուրանոցում այսօր հնչած կրակոցներին։
«Որքանով է այս միջադեպը կապված նախագահ Քոչարյանի գրասենյակի հետ, կամ ինչքանով է դա մեզ առնչվում՝ չգիտեմ։ Կգերադասեմ տեղեկություններն ամբողջացնել։ Եթե մեզ ինչ-որ բանով այս միջադեպն առնչվում է, բնական է՝ կմեկնաբանենք, հայտարարություն կտարածենք։ Հիմա որևէ տեղեկություն չունեմ», - ասաց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ