Զինված հարձակում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի վրա, կան պատանդներ․ նախնական


15:39 , 23 հունվար, 2020

Politik.am-ը գրում է.

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Էրեբունի հյուրանոցում։ Ոստիկանությունը տեղում աշխատանքներ է իրականցում։ Նախնական տեղեկություններով զինված անձը ներխուժել է Էրեբունի Պլազա բիզնես կենտրոն և կրակոց արձակել։ Հանցագործը նաև պատանդներ է պահում։ 

Ըստ Yerkir.am-ի տեղեկությունների՝ մտել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ, որտեղ էլ հնչել են կրակոցները: