Կրակոցներ Էրեբունի Պլազայում. ավտոմատներով ոստիկաններ ժամանեցին (Video)


15:12 , 23 հունվար, 2020

Hraparak.am-ը գրում է.

Այս պահին լարված իրավիճակ է Էրեբունի պլազայում: Հնչում են կրակոցներ, ոստիկանները շրջափակել են շենքը: Քիչ առաջ ավտոմատներով ոստիկաններ ժամանեցին տարածք, այս պահին գործողություն են իրականացնում:

Մի երիտասարդ, որը կարծես թե ինչ-որ բան էր տեսել, քիչ առաջ ոստիկաններին պատմում էր` ինչ է եղել, սակայն, երբ մոտեցանք, չցանկացավ խոսել: Ոստիկաններն էլ դեռ ոչինչ չեն ասում:

Նշենք, որ մեր` այնտեղ գտնվելու պահին շենքի ներսից կրակոցի ձայն լսեցինք: