Սարին` Ռոնալդուի մասին. Պետք է արժանին մատուցել նրա մայրիկին


14:58 , 23 հունվար, 2020

Armsport.am-ը գրում է.

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին Իտալիայի Գավաթի քառորդ եզրափակչում «Ռոմայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:1) խոսել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին.

«Կրիշտիանուն ակնհայտորեն գտնվում է ֆանտաստիկ ֆիզիկակակն ու հոգեբանական վիճակում, եթե այսքան հաճախ գոլեր է խփում: Չեմ տեսնում` անհատական խաղի առումով էլ ինչը կարող է ավելացնել: Երևի`միայն պաշտպանությունում:

Չեմ կարող նրա ներկայիս վիճակն ու մարզավիճակը իմ արժանիքներին վերագրել: Պետք է արժանին մատուցենք նրա մայրիկին` այսպիսի օրինակ ստեղծելու համար»,- Սարիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: