Իշխանությունն ինքն իրենով ընդդիմություն է ներկայացնում, ինքն իրեն ընդդիմանում, բոլոր հարցերի պատասխանները տալիս է, և կարծում եմ՝ ընդդիմության ասելիքի ճգնաժամ կա․ Ալեն Սիմոնյան


14:43 , 23 հունվար, 2020

Tert.am-ը գրում է.

Այսօր լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն անդրադարձավ այն թեմային, որ իշխանությունը փորձում է ընդդիմության ձայնը լռեցնել։ Պատգամավորը նշեց, որ իրականում ասելիք չկա. «Ընդդիմությունը մշտապես աչքի է ընկել աշխատավարձի բարձրացման, տնտեսական վիճակի բարելավման հարցեր ներկայացնելով։ Այսօր իշխանությունն այդ բոլոր հարցերի պատասխանը տալիս է և իշխանությունն ինքն իրենով ընդդիմություն է ներկայացնում, ինքն իրեն ընդդիմանում և բոլոր հարցերի պատասխանները տալիս է։ Կարծում եմ՝ ընդդիմության ասելիքի ճգնաժամ կա»,- նշեց Սիմոնյանը։

Պատգամավորը համաձայնեց, որ իշխանությունն իր գործելաոճում պետք է ուշադիր լինի և հակառակ կարծիք լսի, հաշվի առնի, բայց հիմա որևէ բացասական և անհանգստանալու առիթ տվող հարց չկա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: