Ակնհայտ է, որ իշխանությունն առաջնայինը երկրորդականից չի տարբերում, կարևորը շոու ապահովելն է, և չեմ զարմանում վարչապետի՝ հաջորդ Ամանորին 570 մլն դրամ ծախսելու հայտարարությունից. Դավիթ Խաժակյան


13:55 , 23 հունվար, 2020

Tert.am-ը գրում է.

Չեմ զարմանում վարչապետի այն հայտարարությունից, որ հաջորդ Ամանորին 570 մլն դրամ կծախսվի, որովհետև թե՛ Կառավարությունը, թե՛ քաղաքային իշխանությունն ակնհայտ է, որ առաջնայինը երկրորդական ծախսերից չեն տարբերում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Իրենք կարող են համայնքային, մարզային ծննդատները փակել և շեշտը դնել տոնական միջոցառումների վրա, մարդկանց համար շոուն ապահովել: Դա արդեն մեզ ծանոթ գործելաոճ է, որին գնահատական տալու առանձնապես կարիք չկա: Այդ 570 մլն դրամով հաստատ կարելի էր մի քանի ծննդատուն պահել, Երևանի խնդիրների մասին էլ չեմ խոսում»,- նշեց Դավիթ Խաժակյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ անդրադառնալով Երևանում Ամանորի տոնակատարությունների համար տրամադրված 271 միլիոն դրամին, հայտարարել էր, որ 2019թ. դեկտեմբերի 26-ից 2020թ. հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ 9 միլիարդ 307 միլիոն դրամի հավելյալ շրջանառություն է կատարվել Հայաստանում.

«Ես ուզում եմ խոսել այն քաղաքացիների հետ, որոնք դեռ կասկածում էին, որ արդյո՞ք արժեր Ամանորին այդքան ծախս անել: Այս տվյալները տեսնելով՝ մենք մյուս Ամանորին ավելի մասշտաբային պետական ծախսեր պետք է անենք»,- ասել էր նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: