Հանրապետության տարածքում այսօր սպասվում է ձյուն. ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
13:37 , 23 հունվար, 2020 Հանրապետության տարածքում՝ հունվարի 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկը հատկապես Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։