Ինդոնեզիայում բանակում ծառայելուց առաջ աղջիկները պետք է պարտադիր կուսության թեստ հանձնեն. ահա թե ինչու և ինչպես է անցնում այս գործընթացը


17:30 , 23 հունվար, 2020

Ինդոնեզիան այն երկրներից է, որտեղ աղջիկները ևս կարող են ծառայել բանակում, սակայն այդ հնարավորությունը ստանալուց առաջ նրանք պետք է անցնեն հատուկ թեստեր, որոնցից ամենակարևորը անմեղության կամ կուսության թեստն է, որն ահա թե ինչու և ինչպես է անցկացվում։ 

2005թ.-ին Ինդոնեզիայի գեներալներից մեկը հայտարարեց, որ աղջիկները պարտավոր են միայն կույս ծառայել բանակում, քանի որ դա նշանակում է, որ ամուսնությունից առաջ նրանք հետևել են երկրի ավանդույթներին, ուստի կարող են ծառայել երկրի համար ու գնահատում են իրենց հայրենիքը։ 

Նա հավելեց, որ այս թեստն անգամ օգտակար է աղջիկների համար, քանի որ դա նրանց ստիպում է ավելի ուշադիր լինել իրենց անձնական հարաբերություններում ու ամեն երկրորդ տղամարդու հետ անկողին չկիսել, եթե այդ տղամարդն իրենց ամուսինը չէ։ 

Ավելին՝ անմեղության թեստը պարտավոր են անցնել նաև բանակում ծառայող տղամարդկանց ապագա կանայք, որպեսզի բանակի ղեկավարությունը վստահ լինի, որ իրենց զինվորները ամուսնանում են հենց կույս աղջկա հետ ու չեն խաբվել ինչ-որ «անբարոյականի» կողմից։ 

Գնալով այս պրոցեսի մասին սկսեցին ավելի շատ լրատվականներ խոսել։ Նրանք նշում էին, որ սա համարվում է կնոջ իրավունքների խախտում, քանի որ կինը պարտավոր չէ բանակում ծառայելուց առաջ խոսել նաև իր սեռական կյանքի մասին, բայց Ինդոնեզիայում շարունակում են դրան որպես պարտադիր պայման նայել։ 

Վերջերս ԱՄՆ գիտնականները նույնիսկ հայտարարություն տարածեցին, որ այսպիսի թեստերը ոչ միայն ոտնահարում են կնոջ իրավունքները, համարվում ստորացուցիչ, այլ նաև դրանք վնասակար են առողջությանն ու կարող են վնասել կուսաթաղանթը՝ արդյունքում հանգեցնելով ցավալի հետևանքների։ 

Աղջկան առանձնացնում են մի սենյակում, որտեղ հնարավոր է անգամ՝ կուսությունը ստուգի տղամարդ։ Ամենասարսափելին այն է, որ այս թեստի արդյունքները հրապարակվում են, և բոլորը կարող են իմանալ դրանց մասին։ Գիտնականները պնդում են, որ սա լուրջ հոգեբանական հետևանքներ կարող է ունենալ կնոջ վրա, ով դրանից կարող է ամաչել կամ կոմպլեքսավորվել։