Որոնք են աշխարհում ամենապահանջված մասնագիտությունները և ում են ամենաբարձրը վարձատրում


22:45 , 23 հունվար, 2020

Երբ երեխան ավարտում է դպրոցը, ծնողները նրա հետ միասին սկսում են մտածել, թեինչ արժանի ու հեղինակավոր մասնագիտություն կարող է նա ընտրել։ Սակայն հավետ ոչինչ չկա։ Աշխատանքի շուկան մի քանի տարին մեկ կտրականապես փոփոխվում է, և մի ժամանակ հեղինակավոր համարվող մասնագիտությունները կորցնում են իրենց արդիականությունը։

Ահա թե որոնք են ներկայումս աշխարհում ամենաբարձր վարձատրվող աշխատանքները։

Գովազդային մենեջեր

Տարեկան աշխատավարձը՝ $100,020

Շուկայում ապրանքների ու տարատեսակ ծառայություններ իորակի ակտիվ բարձրացման պատճառով անհրաժեշտություն է առաջացել օրիգինալ ու վառ եղանակներ գտնել յուրաքանչյուր ապրանք վաճառելու համար։ Ժամանակակից աշխարհում բավարար չէ պարզապես հայտնելը, որ ապրանքը որակյալ է։ Պետք է ստեղծել դրական, մյուս ապրանքներին չնմանվող իմիջ և այն փոխանցել գնորդին։ Հենց այսպես էլ առաջացել է գովազդային մենեջերի մասնագիտությունը։

IT մասնագետ

Տարեկան աշխատավարձը՝ $100,110

Ժամանակակից աշխարհում համակարգչային տեխնոլոգիաներն ու ինֆորմացիան կառավարում են ամեն ինչ։ IT մասնագետները զբաղվում են ծրագրային ապահովմամբ, համակարգերի ու տեղեկատվության պաշտպանությամբ։ Այս մասնագիտությանհետևումընկած է մարդկության տեխնոլոգիական ապագան։

Իրավաբան

Տարեկան աշխատավարձը՝ $110,590

Սա վեաբերում է ոչ միայն ֆիզիկական անձանց, այլև հսկայական ընկերություններին, որոնք իրենց գործունեության ընթացքում պարտավորվում են պապանել իրավունքի նորմերը։ Բոլոր իրավական խնդիրների կարգավորմամբ և լուծմամբ զբաղվում են հենց իրավաբանները։ Առանց նրանց միջամտության ժամանակակից աշխարհում չեն կազմվում պայմանագրեր, չեն ստորագրվում փաստաթղթեր և չեն կնքվում եծ գործարքներ։

Օդաչու

Տարեկան աշխատավարձը՝ $134,090

Քանի որ օդային տրանսպորտը համարվում է ամենահայտնին ու արագն աշխարհում, օդաչուի մասնագիտությունը համարվում է ամենաբարձր վարձատրվող և հեղինակավոր մասնագիտություններից մեկը։ Այն պահանջում է ճշգրիտ գիտելիքներ, պատրաստվածություն, հոգեբանական ծանրաբեռնվածություն, պատասխանատվություն։ Աստիճանաբար հայտնվում են անօդաչու ինքնաթիռներ, սակայն քնի դեռ դրանք լիովին վստահելի չեն, օդաչուի մասնագիտությունը համարվում է հարգանքի արժանի։

Վիրաբույժ

Տարեկան աշխատավարձը՝ $350,000

Վիրաբույժը մարդ է, որը փրկում է մեր կյանքերը։ Բացի վիրահատություններ կատարելուց, նրա պարտականությունների մեջ է մտնում թղթային աշխատանքն ու կլինիկայում 45-ժամյա աշխատանքը, հիվանդների հսկողությունը։ Այնպես որ նրանց մասնագիտության նկատմաբ համատարած հարգանքն ավելի քան արդարացի է։