Միգուցե մազոխիստական թվա, բայց ինձ արդեն հաճույք է պատճառում հետևել ԱԺ երգի և պարի մանկապատանեկան խմբակի հանդեսներին և մենակատարների ելույթներին:
Ծանրաբեռված օրվա ավարտին բավականին արդյունավետ ներգործող անտիսթրես է, զվարճացնում ու լիցքաթափում է:
Բայց կուլմինացիան, իհարկե, յուրաքանչյուր չորեքշաբթի երեկոյան համույթի գեղարվեստական ղեկավարի մենահամերգն է, դերասանական խաղի մաստեր-կլասը, էքսպրեսիայի ու էմոցիայի հորձանքը և համույթի ֆան ակումբների հրճվանքն ու բավարարվածությունը:
Իսկ հինգշաբթի օրերն առանձնահատուկ են, քանի որ հեռարձակվում է մանկապատանեկան համույթի գեղարվեստական ղեկավարի հեղինակած զվարճալի անիմացիոն ծրագիրը՝ տարբեր հերոսների մասնակցությամբ:
Մի խոսքով՝ «Նոր Հայաստան» մի ասա, մի հրաշք Դիսնեյլենդ ասա...